Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր երգչախմբային արվեստի միջազգային օրն է

17:20, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Այսօր երգչախմբային արվեստի միջազգային օրն է

15 սիրողական երգչախմբեր՝ Երևանից, Էջմիածնից և Ապարանից երգով կմիանան այս տոնին Մանկավարժական Համալսարանի մեծ դահլիճում: Առցանց կմիանան երգչախմբեր նաև Ագարակից, Կապանից, Սիսիանից և Եղեգնաձորից:

2006 թվականից ամեն տարի Հայաստանը միանում է այս տոնին, սակայն այս ձևաչափով՝ առաջին անգամ...

Համերգը կազմակերպել է «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան և Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիան:

ՏԵղեկացնենք, որ երգչախմբերի համերգ-հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին Հայաստանի Մանկավարժական Համալսարանի III մասնաշենքի /բանասիրական ֆակուլտետ/, IV հարկի մեծ դահլիճում: Հասցե՝ Ալեք Մանուկյան 13:

2332 | 0
Facebook