Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Գևորգյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

16:16, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Արմեն Գևորգյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից ու հրապարակեց Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատական ակտը: Դատարանը մերժեց նրան երկու ամսով կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդությունը: «Մենք շարունակելու ենք աշխատել, ներկայացնել մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը: Կարծում եմ՝ քննությունը բոլոր հանգամանքները կպարզի: Առաջիկա օրերին միգուցե կշփվեմ ձեզ հետ, բոլոր հարցերին կպատասխանեմ: Թե ինչով է կոնկրետ առաջնորդվել դատարանն այս պահի դրությամբ, չեմ կարող ասել, բայց մյուս կողմից էլ, կարծում եմ, երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցյալ մեկ այլ որոշում լինել: Ես որևէ կողմնակալություն չեմ տեսել, նիստերն անցել են անկաշկանդ»,- նիստից հետո ասաց Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մի քանի մեղադրանք էր ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով:

10264 | 1
Facebook