Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված Հայաստանի նոր խորհրդարանի հետ

14:50, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
ԵՄ-ն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված Հայաստանի նոր խորհրդարանի հետ

Եվրոմիությունն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված Հայաստանի նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ: Այս մասին ասվում է Եվրոպական դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Եվրոպական միությունը հակված է Հայաստանի ժողովրդավարական, կայուն և բարեկեցիկ ապագային: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեին՝ ընտրական գործընթացին հանրության վստահության ամրապնդման տեսանկյունից: Ակնկալում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը կշարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ»,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:

ԵՄ-ում նշում են, որ «անհամբերության սպասում են» նորընտիր խորհրդարանի և ապագա կառավարության հետ աշխատանքին՝ քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման համար և հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընդունված փոխադարձ պարտավորությունները:

7774 | 0
Facebook