Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ

01:40, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ

Լիխտենշտեյնի «Ռեյնպարկ» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Հանդիպման 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Սարգիս Ադամյանը։ Հանդիպման 44-րդ րոպեին մրցակիցները վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 47-րդ րոպեին, լիխտենշտեյնցիները կրկին հաշվի մեջ առաջ անցան, սակայն 85-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 2։2։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբում գրավեց 2-րդ տեղը՝ վաստակած 10 միավորով։ Խմբի հաղթող դարձավ ՆՀՀ Մակեդոնիան՝ 15 միավորով։

3152 | 0
Facebook