Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա ԱԺ ընտրություններին և կենտրոնանալու է ֆեդերացիայի աշխատանքների վրա։
«Չեմ մասնակցելու ԱԺ ընտրություններին: Ոչ վաղ անցյալում դուրս եմ եկել ՀՀԿ-ից և ինձ պատիվ չի բերում մեկ այլ կուսակցությունից առաջադրվելը: Ավելի շատ ժամանակ կունենամ ֆեդերացիայի աշխատանքներով զբաղվելու համար, քանի որ առջևում նախաօլիմպիական և օլիմպիական տարի է: Քաղաքականության մեջ մի փոքր կպասիվանամ և ջանքերս կներդնեմ սպորտի մեջ»։