Խնդրում ենք սպասել...

Համացանց

«12-րդ դարի սկզբների հայկական բացառիկ որմնանկար». Կարեն Մաթևոսյան

00:00, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
«12-րդ դարի սկզբների հայկական բացառիկ որմնանկար». Կարեն Մաթևոսյան

Հայագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «12-րդ դարի սկզբների հայկական բացառիկ որմնանկար Եգիպտոսի ղպտական Սպիտակ վանքում (Դեյր-էլ-Աբյադ. Deyr el-Abiad)։ Ավագ խորանում «Քրիստոսը Փառքի մեջ» պատկերն է հայերեն և ղպտերեն արձանագրություններով, որտեղ նշված է Քեսունի շրջանից այստեղ եկած Թեոդորոս նկարիչը։ Եկեղեցու հյուսիսային խորանի գմբեթարդում կա ևս մեկ որմնանկար, որը ներկայացնում է «Երկրորդ գալուստ» տեսարանը՝ խորհրդանշական պատկերագրությամբ՝ մեծադիր խաչապատկերով։ Ցայժմ այս որմնանկարներին ավելի շատ օտարազգի գիտնականներն են անդրադարձել։ Առաջիկայում իմ խմբագրությամբ հրատարակության պատրաստվող «Հայկական որմնանկարչություն» ժողովածուի մեջ հոդված է լինելու նաև այս որմնանկարի մասին՝ հեղինակ Ավետ Ավետիսյան (լուսանկարները Հրայր Բազեի)։

6354 | 0
Facebook