ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները բավականին քիչ ժամանակ են թողել դեկտեմբերի 9-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, փոխանցում է РИА Новости-ն:
«Իրականում կարծում եմ, որ դա չափազանց կարճ ժամանակահատված է, սակայն չեմ զարմանում, քանի որ հասկանալի է, որ ՀՀ ժամանակավոր կառավարությունը ցանկանում է կոնսոլիդացում, հանրային աջակցություն, լեգիտիմության աջակցում»,- ասել է Գրեմինգերը «Վալդայ» ակումբի երկխոսությունների հարթակում ելույթի ժամանակ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: