Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսուհետ գործելու է չինագիտության կենտրոն

23:45, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսուհետ գործելու է չինագիտության կենտրոն

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսուհետ գործելու է չինագիտության կենտրոն, որը կոչված է խորացնելու Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը կրթության ոլորտում:

Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կենտրոնի բացմանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ չինագիտությունը համարվում է արևելագիտության բաղկացուցիչ մասը: «Սա քայլ է, որը թույլ կտա ընդլայնել մեր ուսումնասիրությունները, գիտակրթական հետազոտության ուղղությունները: Հույս ունեմ, որ ֆակուլտետը կկարողանա ապահովել լավ չինագետների, որոնք պետական քաղաքական շրջանում իրենց նպաստը կբերեն: Կենտրոնը տեխնիկապես կհամալրվի, հարուստ գրականություն կունենա և քննարկումների, սեմինարների համար լավ հարթակ կլինի»,-նշեց Մելքոնյանը, հավելելով, որ 2019-ին սպասվում է գիտաժողով՝ ազգային փոքրամասնությունները Չինաստանում և տարածաշրջանում թեմայով:

2995 | 0
Facebook