Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլորս էլ ուզել ենք, որ Մելիք Ադամյանը վերջանա. մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի». Ծառուկյանը վիրավորված է

20:45, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
«Բոլորս էլ ուզել ենք, որ Մելիք Ադամյանը վերջանա. մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի». Ծառուկյանը վիրավորված է

Այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը լրագրողները Գագիկ Ծառուկյանից փորձեցին հետաքրքրվել, թե ինչպիսին են եղել Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները, արդյոք դրանք լարված են եղել. «Լարվի չլարվի՝ հիմա էլ ի՞նչ վիճակ, թե ես եղել եմ ընդդիմություն, ես եղել եմ իմ գործընկերների կողմից, չեմ եղել կառավարության կողքին: «Բոլորս էլ ուզել ենք, որ Մելիք Ադամյանը վերջանա»: Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին պատասխանեց. «Լսի, էս մի տարի ա ԲՀԿ-ն տալիս եք Քոչարյանին, ամեն մարդ ինքն իր տերն է, հիմնական որոշողը ժողովուրդն է: Ես գործ ունեմ Բարգավաճի հետ, ուզում եք հատ-հատ ցուցակներն էլ նայեք պատգամավորներին, անձերին: Իմ ուզածն է, որ ես կարողանամ իմ ժողովրդի համար լավ բան անեմ: Ցանկացած ոլորտ, ցանկացած գործ ինչ արել եմ, բայց մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի: Ամեն ինչ արել եմ, որ ժողովրդի համար լավ լինի, կարմիր գիծ չեմ քաշել, ժողովրդի ճանապարհը փակել, որ ժողովրդից փող հավաքեմ: Կա՞ տենց մարդ, որ ինքը կառուցի, ինքը դնի, ասենք, Գետառը փակի, երեւանցիների համար անի, որ ասի՝ իրանց ցավը տանեմ, թող անվճար օգտագործեն: Դուք՝ անշնորհակալ, մեկը չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, հալալ ա քեզ,- սրտնեղած ասաց նա ու հեռացավ:

«Բոլորս էլ ուզել ենք, որ Մելիք Ադամյանը վերջանա. մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի». Ծառուկյանը վիրավորված է
12324 | 4
Facebook