Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մանր եղջերավոր կենդանիների

15:50, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մանր եղջերավոր կենդանիների

Հոկտեմբերի 18-ին` ժամը 08:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ղարիբջանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ.) վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունի. վերջիններս սատկել են:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

3860 | 0
Facebook