Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանյան Հեռանկարներ»-ը կներկայացնի աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետին

00:15, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
«Երևանյան Հեռանկարներ»-ը կներկայացնի աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետին

Երևանյան Հեռանկարներ 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետին Երևանում` մեկ համերգով «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ միասին:

«Ալտի արքա, աշխարհի խոշորագույն ապրող երաժիշտներից մեկը» ըստ «Դը Թայմզի» հոկտեմբերի 15-ին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Յուրի Բաշմետին և Գրեմմիակիր Մոսկվայի մենակատարներ կամերային նվագախմբի համերգին հայ երաժշտասեր հանրությունը սպասել է հինգ տարի:

Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի երևանյան համերգին կհնչեն Սվիրիդով Կամերային Սիմֆոնիան, Բոդրովի «Արտացոլումը»` Պագանինիի 24-րդ կապրիսի թեմայով՝ Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Պրոկոֆևի և Բերգի ոճով՝ 6 մենակատարների և լարայինների համար 2018) /Հայաստանյան պրեմիերա/, Չայկովսկու Նոկտյուրնը և Սերենադը:

2677 | 0
Facebook