Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Բաքվից Անկարա մեկնելու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ընտրել է հակամարտության ձգձգման ռազմավարությունը:
«Դա դաժան իրականություն է: Միջնորդները զգայունություն չեն ցուցաբերում: Այդ իսկ պատճառով ԼՂ հակամարտությունը ձգձգվում է 1992թ-ից, այսինքն արդեն 26 տարի»,- Anadolu-ն մեջբերում է Էրդողանի խոսքը:
Ավելի վաղ Էրդողանը խոսել էր «օկուպացված տարածքների վերադարձի» անհրաժեշտություն մասին: