Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ընդունելության քննությունների անցկացումը վտանգված է

13:05, չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ.
Ընդունելության քննությունների անցկացումը վտանգված է

Վերջին օրերին բավական աղմկահարույց դեպք տեղի ունեցավ Հայաստանի կրթական համակարգում. աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը, ով հրապարակային գրառման մեջ նշեց, որ իրեն զանգահարել են կառավարությունից և պահանջել, որպեսզի ազատման դիմում ներկայացնի: Ասում են, որ ԳԹԿ տնօրենի հետ միաժամանակ աժխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել նաև առանցքային մի քանի պաշտոնյաներ, որոնք ապահովում էին ընդունելության՝ միասնական քննությունների կազմակերպումն ու իրականացումը: Ասում են նաև, որ այս պահի դրությամբ ԳԹԿ աշխատանքները խաթարված են, քննական կենտրոններում նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվում, տեխնիկական միջոցներ չեն տեղադրվում, այնինչ՝ քննություններին հաշված օրեր են մնացել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14663 | 0
Facebook