Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թերեզա Մեյը Սիրիայի ուղղությամբ հարվածները կապել է Սկրիպալների թունավորման հետ

15:15, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
Թերեզա Մեյը Սիրիայի ուղղությամբ հարվածները կապել է Սկրիպալների թունավորման հետ

Սիրիայի դեմ Արևմուտքի ռազմական գործողություններն ուղղված չէին արաբական երկրում իշխանափոխությանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Իր ուղերձում Մեյը նշել է, որ հարվածներն սահմանափակ բնույթ ունեին և ուղղված էին քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների կանխմանը:

Նրա ուղերձը հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հարձակում սկսելու մասին հայտարարությունից անմիջապես հետո:

«Այսօր ես Մեծ Բրիտանիայի զինված ուժերին հրաման եմ արձակել կետային հարվածներ հասցնելու մասին, որպեսզի կանխենք սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառումը: Մենք գործում ենք մեր ամերիկացի և ֆրանսիացի դաշնակիցների հետ համատեղ»,- հայտարարել է Մեյը:

Բացի այդ, Մեյը Սիրիայի ուղղությամբ հարվածները կապել է Մեծ Բրիտանիայում, Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ:

6246 | 0
Facebook