Կեմերովոյի հրապարակում այս պահին զանգվածային բողոքի ցույց է՝ կապված «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Ինչպես հաղորդում է գործակալության թղթակիցը, ցույցի մեկնարկին հավաքվել էր շուրջ 300 մարդ, բայց հիմա մարդկանց թիվը գնալով աճում է: Շատերն իրենց հետ բերել են երեխաների լուսանկարներ:
Քաղաքացիներն իշխանություններից պահանջում են ճշմարտությունը ներկայացնել տեղի ունեցած ողբերգության մասին: Շատերը չեն հավատում, որ զոհերի ստույգ թիվը հրապարակված է: Ժամանակ առ ժամանակ ամբոխը վանկարկում է՝ «Ճշմարտություն» և «հրաժարական»:
Նշենք, որ հանրահավաքի մասնակիցները բազմիցս պահանջել են Կեմերովո մարզի նահանգապետ Աման Տուլեևի հրաժարականը: