Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգը տվյալների արտահոսքի սկանդալի ֆոնին գնել է բրիտանական թերթերում գովազդային հրապարակումները

17:25, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Ցուկերբերգը տվյալների արտահոսքի սկանդալի ֆոնին գնել է բրիտանական թերթերում գովազդային հրապարակումները

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը գնել է բրիտանական մի քանի թերթերի գովազդային հրապարակումները, որպեսզի ներողություն խնդրի օգտատերերի տվյալների արտահոսքի համար, գրում է The Verge-ն:

«Մենք պատասխանատու ենք ձեր տեղեկատվության պաշտպանության համար: Եթե մենք չենք կարողացել դա անել, ապա արժանի չենք ձեր վստահությանը»,- ասվում է Ցուկերբերգի ստորագրած հաղորդագրության մեջ:

«Արևմուտքն սկսում է կտրուկ քայլեր կատարել Հայաստանի դեմ». Երջանիկ Աբգարյան
«Արևմուտքն սկսում է կտրուկ քայլեր կատարել Հայաստանի դեմ». Երջանիկ Աբգարյան

Հայտարարությունը տպված է սպիտակ թղթի վրա սև տեքստով և ուղեկցվում է Facebook-ի փոքր տարբերանշանով:

Ցուկերբերգը կրկին հաստատել է, որ ընկերությունը չարաշահել է օգտագործողների վստահությունը՝ թույլ տալով արտահոսք, և խոստացել է Facebook-ն ավելի լավը դարձնել:

Հիշեցնենք, որ Cambridge Analytica վերլուծական ընկերությանը հաջողվել էր հավաքել սոցցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ և դրանց հիման վրա քաղաքական նախասիրությունների վերլուծություն կազմել: Ցուկերբերգը խոստովանել էր սոցցանցի մեղավորությունը:

Նրա խոսքով՝ Facebook-ը դեռևս 2014թ. խստացրել էր օգտատերերի անձնական տվյալների հասանելիությունը, և մոտ ժամականերն այդ ուղղությամբ հավելյալ միջոցներ կձեռնարկվեն:

Ավելի վաղ, սկանդալի հետ կապված, սոցցանցում իրենց էջերն էին ջնջել մի շարք օգտատերեր: Մասնավորապես,

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը միացել էր օգտատերերի կոչերին և ջնջել սոցցանցում միլիոնավոր հետևորդներ ունեցող իր ընկերությունների էջերը:

5901 | 0
Facebook