Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս նախկին ոստիկանը 19 կանանց սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել

14:05, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Ռուս նախկին ոստիկանը 19 կանանց սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել

Նովոսիբիրսկի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 52-ամյա ռուս նախկին ոստիկան Եվգենի Չուպլինսկիին: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն:

Նա մեղավոր է ճանաչվել 19 կանանց սպանելու և կողոպտելու համար:

«Интерфакс»-ի փոխանցմամբ՝ նա խոստացել է բողոքարկել վճիռը:

Կանանց վրա հարձակումները Չուպլինսկի իրականացրել է 1998-2005թթ. Նովոսիբիրսկում և դրա շրջակայքում: Սպանվածների մարմինների մասերը հայտնաբերվել են ավտոճանապարհներին և աղբավայրերում: ՌԴ ՔԿ-ի հաղորդմամբ՝ բոլոր զոհերը միանման տեսք են ունեցել և աշխատել են ինտիմ ծառայությունների ոլորտում: Դրա հիման վրա քննիչները եզրահանգման են եկել այն մասին, որ գործ ունեն սերիական մարդասպանի հետ:

Չուպլինսկիին հաջողվել է հայտնաբերել ԴՆԹ անալիզի օգնությամբ: Հանցանքի տարբեր վայրերում գտնվող իրերի վրա հայտնաբերվել է նրա կենսաբանական նյութը:

5611 | 0
Facebook