Ուկրաինայի Ազգային ծառայությունը հարցաքննել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին, ում կասկածում են հանցավոր խմբավորման մասնակիցներին աջակցելու համար:
Քաղաքական գործչի փաստաբանի խոսքով՝ նրան 2,5 ժամ հարցաքննել են, հաղորդում է РИА Новости-ն:
Բոլոր հարցերը կապված են եղել նրա կողմնակիցների քաղաքական գործունեության հետ:
Սաակաշվիլին հայտնել է, որ Ազգային ծառայության աշխատակիցների հետ «քաղաքագիտության մի ամբողջ դասընթաց» է անցկացրել: Նա պատմել է, թե ինչ է խաղաղ ակցիան, ինչպես են դրան պատրաստվում: Հետաքրքրվել են նաև Սաակաշվիլիի հետագա ծրագրերի մասին:
«Զուտ քաղաքական գործ է»,- եզրահանգել է ընդդիմադիր գործիչը: