Սիրիական կառավարական բանակն զբաղեցրել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի Սինջար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը: Այս մասին հայտնում է մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգի սիրիական կենտրոնը:
Գրավելով Սինջարը՝ Ասադի բանակը հասանելիություն է ստացել ռազմական օդանավակայանի և ցամաքային տրանսպորտային հանգույցի նկատմամբ:
Իդլիբը վերջին նահանգն է, որը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Ասադի ռեժիմի հակառակորդների կողմից, որոնց թվում է «Հայաթ Թահրիր աշ-Շամը», որն իր գաղափարախոսությամբ մոտ է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: