Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կինը 24 տարի առաջ սառեցված սաղմից առողջ երեխա է ծննդաբերել

13:45, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Կինը 24 տարի առաջ սառեցված սաղմից առողջ երեխա է ծննդաբերել

ԱՄՆ-ի Թենեսի նահանգի 26-ամյա բնակչուհի Թինա Գիբոսնն առողջ երեխա է ծննդաբերել արհեստական բեղմնավորումից հետո: Սաղմը, որը տեղադրվել էր կնոջ արգանդի մեջ, սառեցվել էր 24 տարի առաջ:

Չնայած երկարատև սառեցմանը՝ սաղմը պահպանվել է, և աղջիկ է լույս աշխարհ եկել: Ծնողները նրան Էմմա են անվանել:

Երեխայի հայրն այդ ծնունդը հրաշք է անվանել, հաղորդում է SBC News-ը:

Գիտնականներն այդ երևույթը եզակի են համարում: Սաղմը սառեցվել էր դեռևս 1992թ.-ին՝ Թինա Գիբսոնի ծնվելուց որոշ ժամանակ անց:

13645 | 0
Facebook