ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում 801 խաղաղ բնակչի մահվան պատճառ է դարձել: Միջազգային կոալիցիան այս երկրներում ռազմագործողություններն սկսել է 2014թ. օգոստոսին:
Հաշվետվության մեջ ասվում է, որ ներկա պահին ուսումնասիրվում է ևս 695 խաղաղ բնակչի մահվան պատճառները: