Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում նավթի զանգվածային արտահոսք է տեղի ունեցել

12:25, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ում նավթի զանգվածային արտահոսք է տեղի ունեցել

Միացյալ Նահանգների Keystone նավթամուղում տեղի ունեցած վթարի հետևանքով շուրջ 795 հազար լիտր նավթի արտահոսք է տեղի ունեցել: Նավթամուղը պատկանում է կանադական TransCanada ընկերությանը:
     Դեպքը տեղի է ունեցել Հարավային Դակոտա նահանգում: Նավթամուղը, որ կանադական նավթահանքերից անմշակ նավթը հասցնում է ամերիկյան վերամշակող ձեռնարկութնուններին, վնասվել է Ամհարեսթ քաղաքի տարածքում, հաղորդվում են կանադական ԶԼՄ-ները: Այդ նավթամուղը Կանադայի Ալբերտա նահանգից Մեքսիկական ծոցով նավթ է հասցնում ԱՄՆ Նեբրասկա, Թեխաս, Օքլահամա և Իլինոյս նահանգների նավթավերամշակման գործարաններ:
     Արտահոսքի վերացման համար նավթամուղի աշխատակիցներն ստիպված են եղել Կանադայի Ալբերտա նահանգից փակել այն:
     Վթարը տեղի է ունեցել նմնատիպ նավթանուղի բացման վերաբերյալ Նեբրասկա նահանգի հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց մի քանի օր աառաջ: Keystone XL անուն ունեցող նախագիծը 2015թ. անվտանգության նկատառումներով կասեցվել է Բարաք Օբամայի կողմից: Այժմ, սակայն, ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել նախագծին՝ կարևորելով դրա տնտեսական նշանակությունը:

9638 | 0
Facebook