Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Արհեստական ինտելեկտի շեշտակի զարգացումն սպառնում է մարդկության գոյությանը». Սթիվեն Հոքինգ

22:30, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
«Արհեստական ինտելեկտի շեշտակի զարգացումն սպառնում է մարդկության գոյությանը». Սթիվեն Հոքինգ

Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտի շեշտակի զարգացումն սպառնում է մարդկության գոյությանը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
     «Եթե այժմ մարդիկ համակարգչային վիրուսներ են մշակում, ապա ապագայում ինչ-որ մեկը կարող է արհեստական ինտելեկտ ստեղծել, որը կարող է կատարելագործել ու վերարտադրել ինքն իրեն: Դա կյանքի նոր ձև կդառնա, որը կսպառնա մարդկությանը»,- նշել է Հոքինգը:
     Ըստ նրա՝ անգամ եթե այդ հեռանկարները չիրականանան, մարդկությունը ոչնչացնում է ինքն իրեն: «Մենք անցել ենք անդառնալիության կետը: Մոլորակը խիստ նեղ է դառնում մեզ համար, բնակչությունն աճում է ահագնացող տեմպերով»,- ընդգծել է գիտնականը:
     Այս խնդրին լուծում տալու համար ֆիզիկոսն առաջարկում է ավելի խորասուզվել գիտության մեջ և ուղիներ գտնել այլ մոլորակների գաղութացման համար:

12683 | 0
Facebook