Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որքան մարդ կզոհվի միջուկային պատերազմի ժամանակ

20:10, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Որքան մարդ կզոհվի միջուկային պատերազմի ժամանակ

Տվյալների պատկերավորման մասնագետ Նեյլ Հելլորանը հրապարակել է իր կողմից ստեղծած մի տեսահոլովակ, որում պատկերված են միջուկային պատերազմի հետևանքները: Անիմացիան ցույց է տալիս, թե ինչպես է փոփոխվում մարդկության թվաքանակն ամեն տարի, որքան մարդ է ծնվում ու մահանում: Ցուցադրված է նաև 20-րդ դարի ամեն մի տարվան բաժին ընկած մահերի թվաքանակը: Ընդ որում, համաշխարհային պատերազմները, ճիշտ է, մահվան բռնկումներ են առաջացրել, այնուամենայնիվ, դրանք աննշան են միջուկային հարվածներից մահացությունների թվի համեմատ:
     Հաշվարկները ցույց են տվել, որ միջուկային հարվածների փոխանակման առաջին շաբաթվա ընթացքում կզոհվի 500 միլիոն մարդ: Հետագա հաշվումներն անհնար են, քանի որ անկանխատեսելի են միջուկային ձմեռվա հետևանքները, կարծում է հեղինակը:

Նշենք, որ ըստ որոշ հաշվումների՝ մոլորակի վրա այժմ ապրում է 7,5 միլիարդ մարդ:

Մոդելավորվել են մարդկության կորուստները միջուկային պատերազմների ժամանակ
16771 | 0
Facebook