Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Մանչեսթր Յունայթեդ»-ն այս օրերին ԱՄՆ-ում է։ «International Champions Cup»-ի խաղարկության շրջանակներում կայացավ «Ռեալ» - «Մանչեսթր Յունայթեդ» հանդիպումը։ Թիմերը ոչ-ոքի խաղացին հիմնական ժամանակում՝ 1:1 հաշվով: 11-մետրանոցներով հաղթանակ տոնեց անգլիական ակումբը: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին և անվրեպ իրացրեց իր 11-մետրանոց հարվածը: