Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում խոլերան արդեն 1700-ից ավելի մարդու կյանք է խլել

19:25, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Եմենում խոլերան արդեն 1700-ից ավելի մարդու կյանք է խլել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ խոլերայի համաճարակը Եմենում արդեն խլել է 1742 մարդու կյանք: Համաճարակը հատկապես արագ է զարգանում Սանայից հյուսիս ընկած շրջաններում, հաղորդում է Die Zeit-ը:
     2017-ի ապրիլին ԱՀԿ-ն հայտարարել էր երկրում 320 հազար վարակվածության մասին: Հուլիսի 12-ին ՄԱԿ հումանիտար օգնության կոորդինատոր Սթիվեն Օ ’Բրայենը ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելով կոչ էր արել ֆինանսական օգնություն տրամադրել Եմենին, քանի որ այդ երկրի առողջապահության համակարգը փաստացիորեն փլուզված է: Նա ընդգծել է, որ խոլերայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է 250 միլիոն դոլար, այնինչ ՄԱԿ-ի տրամադրության տակ այժմ կա ընդամենը 47 միլիոնն, ինչն, Օ ’Բրայենի խոսքերով՝ «աղետալիորեն քիչ է»:

Խոլարայի համաճարակն այժմ տարածվում է նաև Քենիայում, Սուդանում, Սոմալիում, Եթովպիայում:

14638 | 0
Facebook