ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի հետ:
«Մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղն իբրև անկախ պետություն: Մենք ելնում ենք նրանից, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող քաղաքական բանակցությունների միջոցով: Բացի այդ, չենք կարծում, որ խաղաղ կարգավորումը կապված է սահմանադրական հանրաքվեի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որ չեն ճանաչելու Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն: