Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զինվորի նման կանգնած եմ ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կողքին». Արսեն Գրիգորյան

12:15, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
«Զինվորի նման կանգնած եմ ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կողքին». Արսեն Գրիգորյան

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի պատասխանատու, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, համոզված է, որ ազգային երաժշտության ոլորտում առաջիկայում լուրջ փոփոխություններ են լինելու. «Ես զինվորի նման կանգնած եմ նախարար Ամիրյանի բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որոնք ուղղված են մեր ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը»,- ասաց արվեստագետը:
     Խոյից ու Սալմաստից գաղթած արտաշատցիներն ազգագրական համույթ չունեն: Մրոյի առաջիկա նախաձեռնություններից մեկը կլինի այդ անսամբլի ստեղծումը, որն արտաշատցիներին կկապի իրենց արմատներին: Նման ծրագրեր կիրականացվեն հայկական բոլոր այն բնակավայրերում, որտեղ ազգագրական համույթներ չեն գործում: Մրոն այս հարցը քննարկել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ ու աջակցության համաձայնություն ստացել:
     Արսեն Գրիգորյանի մյուս ցանկությունն է՝ պետական հովանու ներքո ստեղծել ողջ հայկական լեռնաշխարհի ազգային երգը ներկայացնող երաժշտական համացանցային շտեմարան: Ծրագրում կընդգրկվեն ազգագրական լավագույն համույթները: Բարձր որակի պահպանումն այս հարցում խիստ սկզբունքային է:
     Պրոֆեսիոնալիզմի բացակայությունն այս ոլորտում արվեստագետն այսօր էլ ցավոտ է համարում, բայց դրական միտումներ տեսնում է. «Ցանկության, նվիրվածության ու հետևողականության դեպքում միշտ էլ հնարավոր է լուծում գտնել, ձախողվելու դեպքում պետք է նորից փորձել»: Արսեն Գրիգորյանի համոզմամբ, « չէ» բառ իրականում չկա, եթե նպատակներդ ազնիվ են:

3072 | 1
Facebook