Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը հաղթեց Ադամսին

00:45, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Արոնյանը հաղթեց Ադամսին

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է «London Chess Classic» շախմատային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը: Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով հաղթանակ տոնեց անգլիացի Միշել Ադամսի նկատմամբ։ Պարտիան ավարտվեց 41-րդ քայլին։ Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝

Վլադիմիր Կրամնիկ – Վեսելին Տոպալով՝ 1։0

Հիկարու Նակամուրա – Ուեսլի Սո՝ 0։1

Մաքսիմ Վաշյե Լագրավ – Անիշ Գիրի՝ ½ ։ ½

Ֆաբիանո Կարուանա – Վիշվանաթան Անանդ՝ ½ ։ ½

3144 | 0
Facebook