Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Սոնա Պողոսյանը` երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

23:55, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Սոնա Պողոսյանը` երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

Իսրայելի Էյլատ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Րոպեներ առաջ ավարտվեց մինչև 20 տարեկանների 75 կգ քաշայինների պայքարը։ Մինչև 20 տարեկանների Եվրոպայի գործող փոխչեմպիոնուհի, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանը ներկայացնող 18-ամյա Սոնա Պողոսյանը, պոկելով 96 կգ և հրելով 122 կգ, երկամարտի 218 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն։ Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Ուկրաինան ներկայացնող Իրինա Դեխան՝ երկամարտի 260 կգ արդյունքով, բրոնզե մեդալը բաժին է հասել Գերմանիան ներկայացնող Թաբեա Թաբելին, ով երկամարտում գրանցել էր 218 կգ արդյունք, սակայն անձնական քաշով ավելի ծանր էր Սոնայից։

Սոնա Պողոսյանը՝ մարզիչների հետ
Սոնա Պողոսյանը՝ մարզիչների հետ
Սոնա Պողոսյանը՝ մարզիչների, Իզաբելլա Յայլյանի և մեր հավաքականի տղաների հետ
Սոնա Պողոսյանը՝ մարզիչների, Իզաբելլա Յայլյանի և մեր հավաքականի տղաների հետ
Սոնա Պողոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն
Սոնա Պողոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն
3048 | 0
Facebook