Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սենսացիա կլիներ, եթե Սարգսյանն ասեր` որտեղ է իրեն պատկերացնում 2018-ից հետո». Արայիկ Հարությունյան

19:10, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Սենսացիա կլիներ, եթե Սարգսյանն ասեր` որտեղ է իրեն պատկերացնում 2018-ից հետո». Արայիկ Հարությունյան

Քանի որ լուրջ վերլուծություններ են արդեն գրվում Սերժ Սարգսյանի ելույթի թեմայով, ասեմ, որ երկու հստակ մանիպուլյացիաներին պետք չէ տրվել:
     Մանիպուլյացիա 1՝ Կարեն Կարապետյանը կլինի մեր վարչապետը, եթե (ԵԹԵ!) ՀՀԿ-ն 2017 թվականին ստանա քվեների մեծամասնությունը: Սրա մեջ որևէ սենսացիա չկա, որովհետև Սերժը մինչև 2018 թվական լինելու է Բաղրամյան 26-ում: Սենսացիա կլիներ, եթե ասեր, թե որտեղ է իրեն պատկերացնում 2018-ից հետո: ՀՀ նույնիսկ նախորդ Սահմանադրությամբ վարչապետը շատ ուժեղ ֆիգուր էր, բայց քանի որ իշխանությունն ուզուրպացված էր ՀՀԿ-ի կողմից՝ սատելիտների օգնությամբ, ամեն ինչ որոշվում էր Բ26-ում: Նույնիսկ նոր Սահմանադրությամբ դեռ առնվազն մեկ տարի ամեն ինչ որոշվելու է Բ26-ում (չնայած նախագահի լիազորությունները 2017-ին զգալի կրճատվելու են), եթե Հանրապետականին հաջողվի գրանցել քվեների մեծամասնությունը: Մի խոսքով՝ Կարեն Կարապետյանն առանձնապես չի տարբերվելու (չի էլ տարբերվում) Տիգրան Սարգսյանից:
     Մանիպուլյացիա 2՝ Տնտեսական աճը 2007-2015 թվականներին կազմել է 29 տոկոս: Առաջին կուրսի տնտեսագետներն էլ կասեն, որ սա տնտեսության հսկայական անկման դեպքում ոչինչ է, ու տարեկան միջինը գալիս է 1,5-2,0 տոկոս:

3911 | 2
Facebook