Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էյֆելյան աշտարակի մի մասնիկը վաճառել են կես միլիոն եվրոյով

03:10, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Էյֆելյան աշտարակի մի մասնիկը վաճառել են կես միլիոն եվրոյով

Փարիզում կայացած աճուրդում վաճառել են Էյֆելյան աշտարակի մի մասնիկը: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, խոսքը գնում է հին պտուտակային սանդուղքի մի մասի մասին, որն ի սկզբանե տեղադրվել է 1889-ին երկրորդ և երրորդ հարկերի միջև:
     Հատվածը վաճառվել է 523 հազար եվրոյով: Գնորդի անունն անհայտ է, հայտնի է միայն, որ նա Ասիայից է:
     Հին սանդուղքը քանդել են 1983թ-ին, քանի որ այն այլևս չէր պատասխանում անվտանգության պահանջներին: Դրա փոխարեն վերելակ են տեղադրել:

5183 | 0
Facebook