Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհում 2.4 մլրդ մարդ զրկված է ոչ միայն զուգարանից, այլև արտաքնոցից. ինչու է այս օրը նշվում զուգարանների համաշխարհային օրը

16:40, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Աշխարհում 2.4 մլրդ մարդ զրկված է ոչ միայն զուգարանից, այլև արտաքնոցից. ինչու է այս օրը նշվում զուգարանների համաշխարհային օրը

2002 թվականի նոյեմբերի 19-ից աշխարհի զարգացած հանրությունն ամեն տարի նշում է զուգարանի համաշխարհային օրը: Այն որպես տոն նշելու որոշումը կայացվել է 2001 թվականին` Սինգապուրում զուգարանների խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ: Ի դեպ, վայրը պատահաբար չէ ընտրված եղել, Սինգապուրը հռչակվում է զուգարանների նախանձախնդիր մաքրությամբ: Ասիայից, Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից ժամանած մոտ 200 պատվիրակներ, որոնք ներկայացրել են 17 ազգային զուգարանային ասոցացիաներ, հանդիպել են, որպեսզի քննարկեն առկա խնդիրները և զուգարանային գործի զարգացման նոր հեռանկարները: Արդյունքում ստեղծվել է Զուգարանների համաշխարհային կազմակերպություն, որը կոչված է պայքարելու սանիտարական լուրջ մարտահրավերների դեմ: Չէ որ այսօր Երկրի բնակչության 40%-ը զրկված է բնական կարիքները դրանց համար հատկացված վայրում հոգալու հնարավորությունից հենց զուգարանների բացակայության պատճառով: Միայն Հնդկաստանում զուգարան չունի բնակչության 54%-ը` 638 միլիոն մարդ:


     Ինչպես Բան Կի Մունն է նշել իր ուղերձում, աշխարհում 2.4 մլրդ մարդ հնարավորություն չունի բնական կարիքները հոգալ առանձնացված վայրում, քանի որ չունի զուգարան, անգամ` արտաքնոց` փորված փոսով: Սա աղետալի հետևանքներ է ունենում մարդկության առողջության, արժանապատվության ու անվտանգության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա: Աշխարհում մահացության դեպքերի 17%-ի պատճառն աշխատավայրում զուգարանից ինֆեկցիոն հիվանդություններ ձեռք բերելն է։

5559 | 0
Facebook