Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացուն ազատել են աշխատանքից՝ Թրամփին սպանելու խոստում տալու համար

16:15, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Ամերիկացուն ազատել են աշխատանքից՝ Թրամփին սպանելու խոստում տալու համար

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքում PacketSled ընկերության տնօրեն Մեթ Հարիգանին ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա Facebook սոցցանցում մասնավոր նամակագրության մեջ հայտարարել է, որ պատրաստ է սպանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին դիպուկահար հրացանից: Այս մասին գրում է Mashable-ը:
     «Ես պատրաստվում եմ սպանել ընտրված նախագահին: Տեղեկացրեք այդ մասին գաղտնի ծառայություններին»,- գրել է Հարիգանը:
     Հաղորդագրության սքրինշոթն ընկել է Reddit պորտալ, որտեղ նրա վրա ուշադրություն են դարձրել Թրամփի կողմնակիցները, ովքեր և անհապաղ դիմել են իրավապաշտպան մարմիններին:

4446 | 0
Facebook