Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Մոսկվայի արբիտրաժային դատարանը կքննարկի «Ռոսնեֆտ»-ի` ավելի քան 3 միլիարդ ռուբլու հայցն ընդդեմ РБК-ի

12:30, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
Այսօր Մոսկվայի արբիտրաժային դատարանը կքննարկի «Ռոսնեֆտ»-ի` ավելի քան 3 միլիարդ ռուբլու հայցն ընդդեմ РБК-ի

Մոսկվայի արբիտրաժային դատարանն այսօր` նոյեմբերի 11-ին, կքննի «Ռոսնեֆտ»-ի հայցն ընդդեմ РБК-ի, որով նավթային ընկերությունը 3.124 միլիարդ ռուբլի է պահանջում հեռուստահոլդինգից:
     Դատական հայցի հիմք է հանդիսացել РБК-ի` 2016թ. ապրիլի 11-ին հրապարակած հոդվածը, որում խոսվել է «Ռոսնեֆտ»-ի` 19.5% բաժնետոմսերի սեփականաշնորհման մասին:
     Հոդվածի հրապարակումից հետո «Ռոսնեֆտ»-ը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և խաթարում է լրատվական ընկերության հեղինակությունը: Իսկ իր հեղինակությանը հասցված վնասը «Ռոսնեֆտ»-ը գնահատել է 3.214 մլիլարդ ռուբլի:
     Հավելենք, որ սեպտեմբերի կեսերին դատարանը Ведомости թերթին պարտավորեցրել է համանուն կայքից հեռացնել «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի տան մասին պատմող հոդվածը:

3617 | 0
Facebook