Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գազի գինը Հայաստանում և այլ երկրներում (աղյուսակ)

16:35, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Գազի գինը Հայաստանում և այլ երկրներում (աղյուսակ)

Ինչպես հայտնի է, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է որոշում կայացնել Հայաստանում բնական գազի սակագինը իջեցնելու մասին: Արդյունքում բնակիչ-բաժանորդների համար 1 խորանարդ մետր բնական գազը կարժենա 139 դրամ (0,29 ԱՄՆ դոլար), իսկ սոցիալապես անապահով (նպաստառու) ընտանիքների համար՝ 100 դրամ (0,21 ԱՄՆ դոլար): Վերամշակող տնտեսությունների ու ջերմոցների համար գազի 1000 խորանարդ մետրը կարժենա 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ մյուս ձեռնարկությունների համար 242 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Այդ կապակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մեկտեղել և հանրության դատին է ներկայացնում հետխորհրդային 6 հանրապետություններում (որոնք ԵՄ Արևելյան գործընկերության անդամ են) գործող գազի սակագների համեմատական աղյուսակը:

Ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստանի բնակիչները ռուսական գազի դիմաց վճարում են մոտավորապես նույնքան, որքան նույն ռուսական գազի դիմաց վճարում են Ուկրաինայում՝ ի հեճուկս ռուս-ուկրաինական սրված հարաբերությունների և այն հանգամանքի, որ Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի, գազի ներմուծման այլընտրանք չունի:

Հայաստանից ավելի թանկ է բնական գազը Մոլդովայում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մոլդովա ռուսական գազը հասնում է բավականին երկար տրանզիտի միջոցով: Իսկ ահա Ռուսաստանի դաշնակից Բելառուսի բնակիչները, ձմռան ամիսներին, բնական գազի դիմաց վճարում են հայաստանցիներից 6-7 անգամ քիչ:

*-Գոյություն ունի Հայ-Իրանական «գազ էլեկտրականության դիմաց» բարտերային պայմանագիրը, ըստ որի Իրանից եկող գազը վերածվում է էլեկտրաէներգիայի Երևանի ՋԵԿ-ում և մեծ մասը վերադառնում է Իրան: Հետևապես իրանական գազը որևէ ներդրում չունի ՀՀ-ում բնական գազի գնագոյացման մեջ:
    
     **-Վրաստանի գազային պահանջները հիմնականում բավարարում է Ադրբեջանը, սակայն լինելով գազի տարանցիկ երկիր Վրաստանը որպես վճար ստանում է Հայաստան մատակարարվող ռուսական գազի 12%-ը:
    
     ***-Ադրբեջանը գազ արտահանող երկիր է, սակայն ներքին դեֆիցիտը բավարարելու համար ստիպված է ներկրել ռուսական գազ: Այն կազմում է տարեկան մոտ 2 մլրդ խորանարդ մետր:
    
     ****-Բելառուսում գազի նշված սակագինը գործում է ձռան ամիսներին: Բացի այդ, սոցիալական որոշ խմբերի համար գործում են լրացուցիչ սուբսիդիաներ:


     «Իրազեկ քաղաքացիների միավորում»

32912 | 3
Facebook