Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բարելավված պայմաններ «Լիցք +» ծառայության համար. ՎիվաՍել-ՄՏՍ

17:15, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2016 թ.
Բարելավված պայմաններ «Լիցք +» ծառայության համար. ՎիվաՍել-ՄՏՍ

Մինչև 2017թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու «Լիցք +» ծառայությունից 300 դրամի չափով, նախկին 200-ի փոխարեն:
     Հիշեցնենք, որ ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *221# հրահանգը:
     Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Այն գանձվում է ծառայության վավերականության ժամկետի ավարտին՝ ապաակտիվացվելուց հետո հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում: Հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում այն գանձվում է հաշվի վրա գումարի հերթական մուտքագրումից հետո:
     Ի դեպ, ծառայության դիմաց գումարը կարելի է վճարել նաև «Փողանցում» ծառայության միջոցով ստացված գումարի հաշվին:
     Հաշվեկշիռը ստուգելու համար անհրաժեշտ է ուղարկել *122# հրահանգը:
     Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարելի է այցելել ֆեյսբուքյան էջ:

6789 | 0
Facebook