Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը հոսանքահարելով մահապատժի է ենթարկել 22 խաղաղ բնակչի

16:05, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
ԴԱԻՇ-ը հոսանքահարելով մահապատժի է ենթարկել 22 խաղաղ բնակչի

ԴԱԻՇ ահաբեկիչները Մոսուլի կենտրոնում հինգշաբթի օրը էլեկտրականության միջոցով մահապատժի են ենթարկել 22 խաղաղ բնակչի: Նրանց մեղադրել են հատուկծառայությունների կամ էլ փեշմերգեի հետ դավադրության համար: ԴԱԻՇ-ը նրանց բանտերում էր պահել 4 ամիս: Այս մասին հայտարարել է Al Sumaria հեռուստաընկերությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ի գիշերը Իրաքի վարչապետը հայտարարեց Մոսուլն ահաբեկիչներից ազատագրելու օպերացիան սկսելու մասին: Նրան աջակցում են քրդական բանակը` փեշմերգեն և միջազգային կոալիցիոն ուժերն` ԱՄՆ-ի գլխավորությամբ:

Այս կապակցությամբ իրենց խոր մտահոգությունն են հայտնել մարդասիրական կազմակերպությունները. նրանք կանխատեսում են, որ օպերացիան կդառնա հազարավոր խաղաղ բնակիչների մահվան պատճառ, 100 հազարավորները կդառնան փախստական:

5363 | 0
Facebook