Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«Նազարբաևի սուտ հիվանդությունը բացահայտվեց. նա ոչ թե հարբուխով, այլ «հայբուխով» է տառապում». Գ. Համբարյան

11:20, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
«Նազարբաևի սուտ հիվանդությունը բացահայտվեց. նա ոչ թե հարբուխով, այլ «հայբուխով» է տառապում». Գ. Համբարյան
     Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովին միակ երկիրը որը ներկայացված էր վարչապետի մակարդակով՝ Ղազախստանն էր... Հայաստան ժամանելուց երեք օր առաջ Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրեց, որ Նուրսուլթան Նազարբաևը չեղյալ է հայտարարել իր այցը Ադրբեջան՝ վատառողջ լինելու պատճառով... Երևան ժամանելուց մեկ օր առաջ էլ չեղարկվեց նաև հայաստանյան այցը... Պարզվեց, Նազարբաևը տառապում է հարբուխից...
     Ի սկզբանե ես կասկածել եմ, որ Ադրբեջանի միջինասիական գործընկեր Նազարբաևը հիվանդ է եղել... Ավելի շատ նա տառապում է «ՀԱՅԲՈՒԽՈՎ», քան՝ հարբուխով... Կարևորը նրա համար Երևանում չհայտնվել էր... Շատերը հույս ունեին, որ մեր ՀԱՊԿ «դաշնակից» Նազարբաևն իրոք հիվանդ է և դրա պատճառով է բացակայում գագաթաժողովին... Նույնիսկ ՀՀ նախագաը ՀԱՊԿ երկրների նախագահների հանդիպման ժամանակ առողջություն ցանկացավ Լևոն Միրզոյանի կողմից «ստեղծված» Ղազախստանի հանրապետության նախագահին... Սակայն շատ շուտով Նազարբաևի ՍՈՒՏ հիվանդությունը բացահայտվեց...
     Հոկտեմբերի 15-ին, այսինք ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովից մի քանի ժամ անց, Ղազախստանի նախագահին բավական կայտառ տեսքով ֆիքսել են տեղի ԶԼՄ-ները... «Фергана.ру» կայքը տեղեկացնում է, որ այդ օրը «հիվանդ» Նազարբաևը հանդիպել է Աստանայի քաղաքապետ Ասեթ Իսեքեշիևի և երկրի Գլխավոր դատախազ Ժաքիպ Ասանովի հետ... Այսինքն, Նազարբաևն ի վիճակի է հանդիպել իրեն ենթակաների հետ, սակայն չէր կարող հանդիպել Սարգսյանի, Պուտինի և ՀԱՊԿ պետությունների այլ նախագահների հետ...
     Իմ կողմից կցանկանամ, որ Ղազախստանի առաջնորդը, որը համատեղությամբ Ադրբեջանի նախագահի մամլո խոսնակն է, երբևէ Հայաստան չժամանի և Երևան այցելելուց առաջ միշտ վարակվի ՀԱՅախտով, ՀԱՅբուխով և այլ հայածին հիվանդություններով...
     Հ.Գ. Ղազախստանի բռնապետին մեր իշխանությունները պետք է պատասխանեն համարժեք...
4288 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ԱՐՄԱՆ
ԱՐՄԱՆ 15:20, 16.10.2016
Արյո՞ք մեր ղեկավարները այնքան իմաստուն կգտնվեն այդ թուրքի ՙմամլո խոսնակին՚ համարժեք պատասխան տան:Հասանք այնտեղ,որ ոչխար արածացնող ղազախը քաղաքականություն է թելադրում,իսկ մենք...