Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փակ քվեարկության արդյունքներով Սամվել Բալասանյանը վերընտրվեց

12:45, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
Փակ քվեարկության արդյունքներով Սամվել Բալասանյանը վերընտրվեց
     Ավարտվեց Գյումրու ավագանու առաջին նիստը: Փակ քվեարկության արդյունքներով Սամվել Բալասանյանը վերընտրվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում:
    
     Հիշեցնենք` «Բալասանյան դաշինքը» հավաքել էր 17 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8 մանդատ, «Հայկական վերածնունդ»-ը` 4 և «Գալա» կուսակցությունը 4 մանդատ:
    
     Վերջնական հաշվարկով, բոնուսային միավորներ կիրառելուց հետո «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից 1-ական մանդատ փոխանցվեց «Բալասանյան դաշինք»-ին և նա դարձավ մեծամասնություն Գյումրու նորընտիր ավագանու կազմում:
    
    
5720 | 0
Facebook