Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-ը թեստերի է հանել C 63 «էքստրեմալ» կուպեն

01:05, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
Mercedes-ը թեստերի է հանել C 63 «էքստրեմալ» կուպեն

Motor 1 պարբերականի տրամադրության տակ են հայտնվել Mercedes-AMG C 63-ի «էքստրեմալ» տարբերակի թեստային նախատիպի լրտեսական լուսանկարները:
     Սովորական C63-ից թեստային տարբերակը տարբերվում է բեռնախցիկի տանիքին տեղադրված հակաթևի և առջևի բամպերի վրա սփլիթերի առկայությամբ:
     Ինչպես և սովորական C 63-ը, նորույթը հագեցնելու են երկտուրբո «ութնյակով», որի հզորությունը, հավանաբար, կգերազանցի 510 ձիաուժը: Շարժիչը համադրվելու է յոթաստիճան «ռոբոտի» հետ:
     Դատելով նորույթի քողարկման բացակայությունից՝ նրա շնորհանդեսը կարող է կայանալ մինչև 2016թ վերջը: Մեքենայի մրցակիցն է լինելու BMW-ի ամենաարագընթաց սերիական սպորտքարը՝ M4 GTS կուպեն:

13912 | 0
Facebook