Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները պարզել են` ինտելեկտը ժառանգվում է մորից

22:10, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Գիտնականները պարզել են` ինտելեկտը ժառանգվում է մորից

Գիտնականները պնդում են, որ մարդն իր ընդունակությունները 40-60 %-ով ժառանգում է ծնողներից, ընդ որում` ինտելեկտի գենը հայտնաբերվել է միայն Х քրոմոսոմում: Այլ կերպ ասած` խելացի մարդիկ իրենց ընդունակություններով պարտական են նախ և առաջ իրենց մայրերին, քանի որ հիմնականում հենց մայրերն են պատասխանատու ինտելեկտի վրա ազդող գեների փոխանցման համար:

Պարզվել է, որ այն երեխաներն, ովքեր ավելի շատ մայրական գեներ են ժառանգել, ունեն ուղեղի մեծ, սակայն մարմնի փոքր ծավալ: Ճիշտ հակառակն է այն երեխաների պարագայում, ովքեր հայրական գեներն են առավելապես ժառանգել: Էմբրիոնի աճի ժամանակ բջիջները, որոնք պարունակում են հայրական գեներ, ապահովում են էմբրիոնի ողջ մնալը: Այդ բջիջները կենտրոնացած են լինում ուղեղի լիմբիկ համակարգում, որը պատասխանատու է ագրեսիվության, քաղցի և սեքսի համար:

Հետազոտությունները նաև պարզել են, որ հայրական գեները չեն հայտնաբերվել գլխուղեղի կեղևում, իսկ դա այն հատվածն է, որտեղ զարգանում են մարդու կարևոր իմացական գործառույթները` ինտելեկտը, մտածելակեպը, ծրագրումները, տարբեր լեզուներ յուրացնելու ընդունակությունները:

Սակայն չպետք է մոռանալ, որ մտավոր ունակությունները միայն գենետիկայով չեն պայմանավորված: Այլ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ մայրերը երեխաների ինտելեկտուալ զարգացման մեջ կարևոր դեր ունեն նաև ֆիզիկական և էմոցիոնալ շփման արդյունքում: Այն երեխաներն, ովքեր ունեն ամուր ու վստահելի փոխհարաբերություններ մայրերի հետ, ավելի համառ են ձգտում նպատակակետին և առավել քիչ են ուրիշներին ցույց տալիս անհաջողություններից ունեցած հիասթափությունը:

8054 | 0
Facebook