Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավաբանական անձանց ներգրավող ռուբլով ավանդներ` ՀՀ բանկերում

12:40, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Իրավաբանական անձանց ներգրավող ռուբլով ավանդներ` ՀՀ բանկերում

Հայաստանում գործող բանկերն, ըստԱՎԱՆԴ.am-ի, ռուբլով հետևյալ ավանդներն են ընդունում իրավաբանական անձանցից.

Ռուբլով ընդունվող ավանդների եկամտաբերությամբ առաջատարը «Յունիբանկ»-ն է, որտեղ իրավաբանական անձանցից ընդունվում են AMD/RUR և «Յունի-կորպորատիվ» ավանդները` 9.5% եկամտաբերությամբ:
     7.5% եկամտաբերությամբ ռուբլով ավանդներ ներգրավում է «Հայէկոնոմբանկ»-ը`«Ժամկետային» ավանդ, «Արդշինբանկ»-ն` ավանդ «Ստանդարտ» և «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի Խումբ»-ն` ավանդ «Ժամկետային»:
     «Ամերիաբանկ»-ն իրավաբանական անձանցից ներգրովում է ռուբլով «Ժամկետային» ավանդ` 7% եկամտաբերությամբ:

Իրավաբանական անձանցից ռուբլով ավանդներ ընդունում է նաև «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը. այնտեղ ընդունվում են «Դասական» և «Կուտակվող ժամկետային» ավանդներ` 6% և 5% եկամտաբերությամբ:

Վերը նշված բոլոր ավանդերի պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Ռուբլով առաջարկվող ավանդների եկամտաբերությամբ`վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Յունիբանկ»-ը:

1971 | 0
Facebook