Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոնդեցիները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

15:50, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Կոնդեցիները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

Կոնդի խաբված բնակիչներն այսօր բողոքի ակցիա են արել կառավարության շենքի դիմաց և ի նշան բողոքի` փակել Վազգեն Սարգսյան փողոցը:
     «Մենք ստիպված ենք այս քայլին դիմում, արդեն այլ քայլ չի մնացել անելու, ամեն անգամ մեզ խաբում են ու արդեն քանի տարի է՝ մեր բնակարանների խնդիրը չի լուծվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց խաբված բնակիչներից Օֆելյան:
     Հիշեցնենք` 2007 թվականին իրացման գոտի ճանաչված Կոնդ թաղամասում քանդվել են մոտ 200 ընտանիքների տներ: Մարդիկ մնացել են անօթևան, իսկ «Դաուն-Թաուն» ընկերությունը, որը պարտավորվել էր այս ընտանիքներին տներով ապահովել, թաղամասում կառուցվող շենքի շինաշխատանքները կիսատ է թողել:

2970 | 0
Facebook