Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայ նկարիչներ. Ռուբեն Աբովյան

00:10, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Հայ նկարիչներ. Ռուբեն Աբովյան

Ռուբեն Աբովյանը վաղուց է ճանաչվել համաշխարհային շատ արվեստաբանների ու նկարիչների կողմից` որպես շնորհալի գեղանկարիչ: Նրա երևակայությունն ազատ է և օգնում է կյանք տալ նկարների, որոնք միանշանակ հաստատում են նրա վարպետությունը: Նա նաև բազմաթիվ համարձակ նորամուծություններ է ներմուծել եվրոպական գեղանկարչության մեջ: Նրա կերպարները խորհրդավոր են, հաճախ` անդեմ ու աչազուրկ:

Ռուբեն Աբովյանը ծնվել է Երևանում 1948 թվականին: 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է։ 1997 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, 2003 թվականին՝ Մոսկվա։

Նրա նկարները ցուցադրված են Հայաստանի պետական պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:

14395 | 0
Facebook