Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քարանձավից հայտնաբերվել է 10 մետրանոց հսկայական անակոնդա

22:05, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Քարանձավից հայտնաբերվել է 10 մետրանոց հսկայական անակոնդա

Բրազիլական Պարա նահանգում շինարարներն ամբարտակի շինարարության ժամանակ պայթեցրել են ժայռերը և մուտք բացել դեպի Ալտամիրա քարայր: Հենց այդտեղ էլ հայտնաբերել են հսկայական ողջ անակոնդայի, որի մարմնի տրամագիծը հասնում է 1, իսկ երկարությունը` 10 մետրի: Հսկայական սողունը կշռում է 400 կգ:

Առայժմ հստակ չէ` ողջ է կենդանին, թե ոչ, սակայն, դատելով աշխատողների հրապարակած տեսանյութից, նրան սպանել են: Եվ եթե դա այդպես է, ապա շատ ցավալի է, քանի որ այս սողունը հանդիսանում է աշխարհում երբևևէ ողջ հանդիպած ամենամեծ օձը: Նախորդ ռեկորդակիրը համարվում էր 9 մետրանոց անակոնդան:

22038 | 0
Facebook