Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանն այսօր կվիրահատեն

12:20, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանն այսօր կվիրահատեն
     Այսօր վիրահատության նպատակով «Սասնա ծռերի» խմբի անդամ Արմեն Լամբարյանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս պահին «Էրեբունի» ԲԿ-ի մոտ են գտնվում նրա հարազատները։ Արմեն Լամբարյանի ոտքն ամբողջությամբ երկաթային ապարատներով է ֆիքսված, բազմաբեկոր կոտրվածք ունի:
     Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235 հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ իրացնելը):
2276 | 2
Facebook