Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի՝ սիրիական հակամարտության կարգավորման «վերջին առաջարկը» Ռուսաստանին. Washington Post

15:15, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ի՝ սիրիական հակամարտության կարգավորման «վերջին առաջարկը» Ռուսաստանին. Washington Post

Վաշինգթոնը Մոսկվա է ուղղել սիրիական հակամարտության կարգավորման իր «վերջին առաջարկը», հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի իր աղբյուրներին:
     Պարբերականի զրուցակիցների խոսքով` ուղերձում ԱՄՆ-ը համարյա վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին: Ամերիկացիները հայտարարել են, որ սիրիական հակամարտության հարցում իրենց համբերությունն սպառվում է:
     Washington Post-ի տվյալներով` ամերիկյան պլանը մի քանի կետ է ներառում: Դրանցից գլխավորը Սիրիայում լիակատար զինադադար հայտարարելն է: Վաշինգթոնն առաջարկում է նաև դադարեցնել սիրիական օդուժի բոլոր թռիչքներն ու սկսել ահաբեկիչների դեմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ օդային գործողությունները:
     Ընդ որում, թերթը նշում է, որ Սպիտակ տան իր աղբյուրները չեն հստակեցրել, թե ինչ է հետևելու այն դեպքում, եթե այս առաջարկների շուրջ ևս չհաջողվի համաձայնության գալ:

7042 | 0
Facebook