Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը երկարաձգել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մի մասը

15:40, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
ԵՄ-ը երկարաձգել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մի մասը

Եվրոմիությունն այսօր ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների մի մասը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Խոսքը վերաբերում է մասնավորապես 150 ֆիզիկական անձի և 37 կազմակերպության ակտիվների սառեցմանը, ինչի ժամկետը պետք է սպառվեր այս ամսվա 15-ին: ԵՄ Ռուսաստանի հանդեպ կիրառված տնտեսական հիմնական պատժամիջոցների ժամկետը լրանում է 2017թ.:
     Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ հանդեպ պատժամիջոցները:

12960 | 0
Facebook