Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գնդաձև կայծակի առեղծվածը

23:10, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Գնդաձև կայծակի առեղծվածը

Չին ֆիզիկոսներին ի վերջո հաջողվել է սպեկտրոսկոպիական
     հետազոտության միջոցով պարզել գնդաձև կայծակների առաջացման պատճառը։ Նրանք եզրակացրել են, որ գնդաձև կայծակն առաջանում է հողի մեջ գոյություն ունեցող մասնիկների` կայծակի հարվածի հետևանքով այրումից։

Մինչ այս ոչ մի գիտնական չի կարողացել ուսումնասիրել գնդաձև կայծակները` դրանց անկանխատեսելի հատկությունների պատճառով։ Այդ իսկ պատճառով Ինսբուրգի համալսարանի ֆիզիկոսները 2010թ. ենթադրել են, որ գնդաձև կայծակների առնվազն մի մասն ամպրոպի ժամանակ մարդու գլխուղեղում մագնիսական դաշտի հետևանքով առաջացած հալյուցինացիայի արդյունք է։

2012թ. Չինաստանի Հարավարևմտյան համալսարանի 3 ֆիզիկոսների հաջողվել է հատուկ սարքավորումներով ուսումնասիրել գնդաձև կայածակները։ Գիտնականները սպեկտրոսկոպիական տեսախցիկով, որ վայրկյանում 3 հազար կադր է նկարում, 900 մետր հեռավորությունից լուսանկարել են ամպրոպը։ Նրանք արձանագրել են, որ սովորական կայծակի հարվածից հետո 5 մետր տրամագծով հրե գունդ է առաջանում, որ շարժվում էր 8.6 մետր/վայրկյան արագությամբ և անհետանում է 1.5 վայրկյանում։

Գնդաձև կայծակի շարժման ուղեծրում գիտնականները հողի մեջ պարունակվող սիլիցիումի, երկաթի, կալցիումի այրված հետքեր են հայտնաբերել։ Սա հաստատում է ավելի վաղ առաջ քաշված ենթադրությունը, որ գնդաձև կայծակն առաջանում է սիլիցիումի գոլորշուց: Սովորական կայծակից առաջացած ուժգին ջերմությունը հողից գոլորշիացնում է սիլիցիումի օքսիդն, ընդ որում` հողային ածխածինը «խլում է» նրանից թթվածինն, իսկ հարվածային ալիքը վերև է բարձացնում արդեն մաքուր սիլիցիումի գոլորշին, որտեղ այն սկսում է փայլատակել` դարձյալ թթվայնանալով:

11523 | 0
Facebook